Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ամփոփել է Բերգամոյի «Ատալանտայի» դեմ Իտալիայի առաջնության 19-րդ տուրի տնային ոչ-ոքին (3-3):
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել տղաներին, նրանք հիանալի հանդիպում անցկացրին: Հեշտ չէր, բայց նրանք լրջորեն ու պատասխանատվությամբ էին վերաբերվում խաղին:
Նման երկու օրվա ընթացքում ցանկացած այլ թիմ կսպանվեր: Դա աբսուրդ էր բոլորի համար, նման մի բան մենք ապրեցինք երկու ամիս առաջ, երբ նախագահ Անդրեա Անյելին հրաժարական տվեց։
Մենք հիանալի թիմ ունենք, և նրանք դա ապացուցեցին: Մենք կարող ենք հաղթել կամ պարտվել, բայց երբեք չի պակասի նվիրվածությունը»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Football Italia-ն:
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին ֆինանսական խարդախության համար թուրինյան ակումբից հանվել էր 15 միավոր: «Յուվենտուսը» 19 խաղից հետո 23 միավորով 9-րդն է: