Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը մեկնաբանել է ակումբի հետ իր պայմանագրի շուրջ ստեղծված իրավիճակը։
26-ամյա իսպանացու պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսի վերջը։
«Ռեալում» խաղալը պատիվ է, սա աշխարհի ամենամեծ ակումբն է։
Առջևում շատ հանդիպումներ կան, որոնցում ես կարող եմ ցույց տալ, որ համապատասխանում եմ թիմին մակարդակով և կարող եմ մնալ»,- Սեբալյոսի խոսքերն է մեջբերում AS-ը։
2022/23 մրցաշրջանում Սեբալյոսը «Ռեալի» կազմում անցկացրած 17 խաղում խփել է 1 գոլ և կատարել 3 արդյունավետ փոխանցում բոլոր մրցաշարերում։