Քրիստիան Պուլիշիչը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

«Չելսիի» հարձակվող Քրիստիան Պուլիշիչը հունվարին կարող է փոխել ակումբային գրանցումը:

Ինչպես հայտնում է Daily Express-ը, ԱՄՆ-ի հավաքականի վինգերը ցանկանում է հեռանալ լոնդոնյան ակումբից և տեղափոխվել թիմ, որտեղ ամուր տեղ կունենա հիմնական կազմում։

Հարձակվողի գործող պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականը: