«Բարսելոնան» պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը թիմի պաշտպան Մարկոս Ալոնսոյի հետ:
Ինչպես հայտնում է Sport.es-ը, կատալոնական ակումբն արդեն ֆուտբոլիստին առաջարկել է երկարաձգել պայմանագիրը:
Հիշեցնենք, որ Ալոնսոն «Բարսելոնային» միացել է անցած ամառ ազատ գործակալի կարգավիճակով՝ հեռանալով «Չելսիից»: