Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը խոսել է Լա Լիգայում «Խետաֆեին» հաղթելուց հետո (1։0):
Նշենք, որ հանդիպման միակ գոլը 35-րդ րոպեին խփեց Պեդրին։
««Բարսելոնան» լավագույն հանդիպումն անցկացրեց։ Այսօր մենք չզիջեցինք և կարողացանք հաղթել, բայց չեմ կարող ասել, որ լավն էինք։ Սա կարևոր հաղթանակ էր, բայց մենք պետք է ավելի վստահ լինենք մեր դաշտում։ Երևի հոգեբանական հոգնածությունն է ազդում»,- ասել է կատալոնական ակումբի մարզիչը հետխաղյա հարցազրույցում։