Զլատան Իբրահիմովիչը կարող է ավարտել կարիերան

«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, ով վերականգնվում է խաչաձև կապանների և մենիսկի վիրահատությունից հետո, կարող է ավարտել խաղային կարիերան մրցաշրջանի ավարտից հետո, հայտնում է Gazzetta dello Sport-ը։

Ֆուտբոլիստը ձախ ծնկի վիրահատության է ենթարկվել, ինչի պատճառով  դեռ խաղադաշտ դուրս չի եկել այս մրցաշրջանում։

Սպասվում է, որ 41-ամյա շվեդը բաց կթողնի «Միլանի» Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի «Թոթենհեմի» դեմ հանդիպումները։

Հավանականություն կա, որ հաջորդ ամառ Իբրահիմովիչը կավարտի իր կարիերան, բայց կմնա «Միլանում» որպես ակումբի դեսպան: