Սերբ հարձակվող Ուրոշ Նենադովիչը, որը 2023 թվականի հունվարի 1-ից ազատ գործակալի կարգավիճակում էր, վերադարձավ Երևանի «Ալաշկերտ», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
28-ամյա ֆուտբոլիստն «Ալաշկերտի» կազմում ելույթ է ունեցել 2017 թվականի փետրվարից մինչև 2019 թվականի օգոստոս՝ տեղափոխվելով սերբական «Ռադնիկից»: Երևանյան ակումբի կազմում նա մասնակցել է 92 խաղի, խփել 22 գոլ:
Նենադովիչի նախորդ ակումբը Երևանի «Փյունիկն» էր, որտեղ տեղափոխվել էր ղազախական «Տարազից» 2022 թվականի հունվարի 22-ին:
Կարիերայի ընթացքում հարձակվողը ելույթ է ունեցել նաև Գյումրիի «Շիրակում», «Արարատում», դանիական «Հորսենսում» և սերբական ակումբներում:
Տեսանյութը՝ այստեղ