Նիկոլո Ձանիոլոն մոտ է լոնդոնյան ակումբին միանալուն

Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոն չի ընդգրկվել Ա Սերիայի 19-րդ տուրում կայանալիք «Սպեցիայի» դեմ խաղի հայտացուցակում, հայտնում է Sky Sports-ը:

Ավելի վաղ հայտնել ենք, որ ֆուտբոլիստի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է Լոնդոնի «Թոթենհեմը» և կողմներն արդեն  բանակցում են:

Ավելի վաղ հաղորդվում էր նաև, որ «Ռոման» պատրաստ է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ վաճառել իտալացու տրանսֆերային իրավունքը, եթե ստանա 40 միլիոն եվրոյի առաջարկ:

Նիկոլո Ձանիոլոն «Ռոմայի» ֆուտբոլիստ է դարձել 2018 թվականի հունիսին: Ընթաիցկ մրցաշրջանում կիսապաշտպանը հռոմեական ակումբի կազմում մասնակցել է 17 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում: