«Բավարիան» գտել է Բենժամեն Պավարի փոխարինողին

Մյունխենի «Բավարիան» հետաքրքրված է «Լիոնի» աջ պաշտպան Մալո Գուստոյի ծառայություններով, հայտնում է գերմանական մամուլը:

Մյունխենցիները դիտարկում են 19-ամյա ֆուտբոլիստին որպես Բենժամեն Պավարի փոխարինող, եթե նա որոշի հեռանալ ակումբից:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պավարը հետաքրքրում է «Բարսելոնային»:

Transfermarkt-ը ֆրանսիացուն գնահատում է 15 միլիոն եվրո: