Մարսելո Բրոզովիչը կարող է տեղափոխվել ԱՊԼ

Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Մարսելո Բրոզովիչը կարող է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր Լիգայի ակումբ։

Իսպանական Sport հրատարակության համաձայն՝ «Չելսին» նախատեսում է պայմանագիր կնքել կիսապաշտպանի հետ։ Լոնդոնյան ակումբը կարծում է, որ Բրոզովիչի տրանսֆերը կլուծի կիսապաշտպանությունում առկա խնդիրները:

Միաժամանակ նշվում է, որ Մարսելո Բրոզովիչի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև իսպանական «Բարսելոնան» եւ «Ատլետիկոն»։

Մարսելո Բրոզովիչը 30 տարեկան է. Հեղինակավոր transfermarkt պորտալի փորձագետները խորվաթին գնահատում են 35 միլիոն եվրո։

2022/2023 մրցաշրջանում Մարսելո Բրոզովիչը անցկացրել է 18 հանդիպում, որոնցում դարձել է երկու գոլի հեղինակ։