«Արսենալը» նոր պայմանագիր կառաջարկի թիմի պաշտպանին

«Արսենալի» պաշտպան Ուիլյամ Սալիբան հաստատել է, որ ցանկանում է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ և բանակցություններ է վարում այդ մասին։

«Ես շատ գոհ եմ թիմից: Ղեկավարությունը բանակցություններ է վարում իմ և իմ գործակալի հետ: Միակ բանը, որ կարող եմ անել այս պահին, ֆուտբոլ խաղալու վրա կենտրոնանալն է: Ես գոհ եմ ամեն ինչից»,- Սալիբանի խոսքերը մեջբերում է Evening Standard-ը։

Ընթացիկ մրցաշրջանում Սալիբան «Արսենալի» կազմում անցկացրած 21 խաղում դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ 21-ամյա ֆրանսիացու գործող պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականը։