Ջեյդոն Սանչոն կարող է լքել «Մանչեսթեր Յունայթեդը»

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ջեյդոն Սանչոն ընթացիկ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ ակումբից, հայտնում է Fichajes-ը։

Աղբյուրի համաձայն, նման որոշմանը հակված է «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը։ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը սատարում է մարզչին:

Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա Սանչոն ԱՊԼ-ի 10 խաղում դարձել է երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։