«Բարսելոնայի» մարզիչ Չավին դեմ է եղել Մեմֆիս Դեպայի փոխանակմանը «Ինտերի» կիսապաշտպան Խոակին Կորեայի հետ, հայտնում է լրագրող Խավի Մեգելը իր սոցիալական ցանցերում։
Աղբյուրի համաձայն՝ Չավին արգելափակել է տրանսֆերը, երբ նրան տեղեկացրել են հնարավոր գործարքի մասին։
Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա Կորեան Ինտերի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
28-ամյա Դեպայը «Բարսելոնայի» կազմում 4 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում և դարձել 1 գոլի հեղինակ։