Էդուարդ Սպերցյանն արժանացել է FAF համակրանք մրցանակին (VIDEO)

Հայաստանի ազգային հավաքականի ֆան շարժում Առաջին հայկական ճակատը (FAF) հայտնել է տարվա համակրանք նոմինացիայում հաղթողի անունը:

FAF-ի բոլոր անդամների քվեարկությամբ մրցանակին արժանացել է ռուսական «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը:

Մրցանակաբաշխության միջոցառումն առաջին անգամ անցկացվել է FAF-ի տանը, ֆան շարժման անդամները կապ են հաստատել 22-ամյա ֆուտբոլիստի հետ և կարճ զրույց ունեցել:

Սպերցյանը դեկտեմբերին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից անցկացված քվեարկությամբ ճանաչվել էր 2022 թվականի լավագույն ֆուտբոլիստ:

Հիշեցնենք, որ կիսապաշտպանը 2021 թվականի մարտից է հրավիրվում Հայաստանի հավաքական, որի կազմում անցկացրած 13 խաղում խփել է երեք գոլ:

Ընթացիկ մրցաշրջանում նա «Կրասնոդարի» կազմում մասնակցել է 21 հանդիպման, դարձել 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:

Տեսանյութը այստեղ