Խերոնիմո Ռուլին կարիերան կշարունակի Ամստերդամի «Այաքսում»

Աշխարհի նորընծա չեմպիոն Արգենտինայի հավաքականի դարպասապահ Խերոնիմո Ռուլին կարիերան կշարունակի Ամստերդամի «Այաքսում», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Իսպանական «Վիլյառեալը» 30-ամյա դարպասապահի տեղափոխության համար ստացել է 8 միլիոն եվրո:

Դարպասապահը ակումբի հետ կնքել է 3,5 տարվա պայմանագիր:

Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ում Խերոնիմո Ռուլին  հռչակվել է աշխարհի չեմպիոն: