«Բարսելոնան» փորձել է թիմում պահել Սերխիո Բուսկետսին

Կատալոնական «Բարսելոնան» փորձել է թիմում պահել կիսապաշտպան Սերխիո Բուսկետսին։ Ինչպես հայտնում են Mundo Deportivo-ի լրագրողները, ակումբը 34-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է նոր պայմանագիր մինչև 2024 թվականը, սակայն ֆուտբոլիստը մերժել է։

Ֆուտբոլիստը մտադիր է մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ Եվրոպայից և կարիերան շարունակել ՄԼՍ-ում։ Կիսապաշտպանի գործող պայմանագիրը կատալոնացիների հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը։

Սերխիոն «Բարսելոնայում» հանդես է գալիս 2005 թվականից։