«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է Ռաֆայել Լեաուի ծառայություններով

«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է «Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուի ծառայություններով, հայտնում է Calciomercatoweb-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «քաղաքայինները» պատրաստվում են 23-ամյա պորտուգալացու դիմաց առաջարկել իտալական Ջեկ Գրեյլիշին։ «Միլանի» ղեկավարությունն իր հերթին անհավասար է համարում նման փոխանակումը, թեև դեմ չեն 27-ամյա անգլիացու հետ պայմանագիր կնքելուն։

Transfermarkt-ը Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստին գնահատում է 85 մլն եվրո։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Միլանի» վինգերի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև Լոնդոնի «Չելսին»։