Անտուան ​​Գրիզմանը, գուցե տեղափոխվի ԱՊԼ

«Մանչեսթեր Յունայթեդը» 60 միլիոն եվրոյի առաջարկ է արել Մադրիդի «Ատլետիկոյին» հարձակվող Անտուան ​​Գրիզմանի համար, հայտնում է Fichajes-ը:

Սպասվում է, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «կարմիր սատանաները» նոր հարձակվող ձեռք կբերեն, քանի որ նոյեմբերի վերջին Կրիշտիանու Ռոնալդուն լքեց ակումբը:

Մադրիդյան ակումբը պատրաստ է դիտարկել ֆրանսիացու տրանսֆերի վերաբերյալ միայն խոշոր առաջարկները:

2022/23 մրցաշրջանում Գրիզմանը Մադրիդի «Ատլետիկոյի» կազմում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։