«Բարսելոնան» ծրագրում է վաճառել Barça TV-ն

Կատալոնական «Բարսելոնան» ցանկանում է կիրառել նոր ֆինանսական լծակներ և մտադիր է վաճառել Barça TV-ն, հայտնում է  Diario Sport-ը:

Կատալոնացիները ցանկանում են համապատասխանել Լա Լիգայի կանոնակարգով սահմանված աշխատավարձերի առավելագույն շեմին և, չնայած հասկանում են, որ դրա լավագույն տարբերակը աշխատավարձերի կրճատումն է, այնուամենայնիվ, դիտարկվում է նաև հավելյալ եկամուտ ստանալու տարբերակը:

Իսպանիայի առաջնության 17 տուրերից հետո վաստակած 44 միավորով «Բարսելոնան» գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակն ու հաջորդ տուրում կմրցի «Ժիրոնայի» հետ: