Իտալական «Նապոլին» ցանկանում է ձեռք բերել «Վուլվերհեմփթոնի» հարձակվող Ադամա Տրաորեյին, հայտնում է Sky Sports-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Նապոլին» մշտական կապի մեջ է ֆուտբոլիստի շրջապատի հետ։ Տրանսֆերը կարող է տեղի ունենալ այս ձմռանը։
Հիշեցնենք, որ մրցաշրջանի վերջում 26-ամյա Տրաորեն ավարտում է պայմանագիրը «Վուլվերհեմփթոնի» հետ։
Անցած մրցաշրջանի երկրորդ կեսը ֆուտբոլիստը վարձավճարով անցկացրել է կատալոնական Բարսելոնայում։