Հրապարակվել է ամենաբարձր եկամուտ ունեցող ակումբների ցանկը

Deloitte խորհրդատվական ընկերությունը ներկայացրել է ամենաբարձր եկամուտ ունեցող ակումբների տարեկան վարկանիշը։

Երկրորդ տարին անընդմեջ առաջին տեղում է Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» (731 միլիոն ֆունտ ստեռլինգ), որին հաջորդում են Մադրիդի «Ռեալը» (713.8 միլիոն ֆունտ) և անգլիական «Լիվերպուլը» (701.7 միլիոն ֆունտ):

Լավագույն տասնյակում են նաև անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» (688,6 միլիոն), Փարիզի ՊՍԺ-ն (654,2 միլիոն), Մյունխենի «Բավարիան» (653,6 միլիոն), կատալոնական «Բարսելոնան» (638,2 միլիոն), Լոնդոնի «Չելսին» (568,3 միլիոն), «Թոթենհեմը» (523 միլիոն) և «Արսենալը» (433,5 միլիոն):