Անգլիական մամուլը հայտնել է, որ «Լիվերպուլի» ներկայիս դարպասապահ Ալիսոն Բեկերը 2018 -ին կարող էր տեղափոխվել «Չելսի», սակայն գործարքը ձախողվեց:
Տեղեկություն կա, որ «Չելսին» 2018 թվականին կարող էր ձեռք բերել «Ռոմայի» դարպասապահ Ալիսոնին: The Athletic-ի տեղեկություններով, բանակցությունները վերջնական փուլում էին, բայց լոնդոնյան ակումբի տնօրեն Մարինա Գրանովսկայան վստահ էր, որ նրան կհաջողվի համոզել թիմի դարպասապահ Տիբո Կուրտուային չտեղափոխվել «Ռեալ» և երկարաձգել պայմանագիրը:
Արդյունքում, բրազիլացին ընտրեց «Լիվերպուլը», իսկ «Չելսին» պայմանագիր կնքեց Կեպա Արիսաբալագայի հետ:
.