Իտալիայի հավաքականը կարող է մասնակցել ԱԱ-2022-ին

Իտալիայի հավաքականը կարող է մասնակցել Կատարում կայանալիք ֆուտբոլի Աշխարհի Առաջնությանը, գրում է Le Parisien-ը:

ՖԻՖԱ-ն կարող է որակազրկել Թունիսի ընտրանուն կառավարության ֆուտբոլային գործերին խառնվելու պատճառով:

Եթե դա տեղի ունենա, Թունիսին կփոխարինի Իտալիան, որը հնարավոր փոխարինողներից ամենաբարձրն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում: