Հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր վերադարձը «Մանչեսթեր Յունայթեդ» համարում է աղետ, հայտնում է The Sun-ը:
Հրատարակման համաձայն՝ «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը դժգոհ էր «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ժամանակավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկի աշխատելաոճից:
Նաև 37-ամյա պորտուգալացուն զայրացրել է այն, որ անգլիական ակումբը չի զարգանում այն պահից ի վեր, ինչ նա 2009 թվականին տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»։
Նա դժգոհ էր նաև Քարինգթոնի մարզաբազայի սարքավորումների վրա ներդրումների բացակայությունից։