«Մանչեսթեր Յունայթեդի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը ԱԱ-2022-ի կիսաեզրափակիչում Մարոկկոյից կրած պարտությունից հետո քննադատել է հանդիպումը սպասարկող արգենտինացի մրցավարներին։
«Ես չեմ վախենում ոչ-մեկից և կասեմ այն ինչ մտածում եմ, թող գրողի ծոցը գնան նրանք։
Անկեղծ ասաց շատ տարօրինակ է, որ մեր հանդիպումը սպասարկում է մրցավար մի երկրից, որը դեռևս հանդես է գալիս մրցաշարում»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը։
Նշենք, որ այդ խաղում Պորտուգալիայի հավաքականը պարտվեց՝ 0:1 հաշվով և դուրս մնաց հետագա պայքարից։