«Բարսելոնան» հստակ դիրքորոշում ունի Ուսման Դեմբելեի հետ կապված

«Բարսելոնայի» ղեկավարությունը հույս ունի երկարաձգել պայմանագիրը թիմի հարձակվող Ուսման Դեմբելեի հետ, հայտնում է Sport.es-ը։

Անցած ամառ 25-ամյա ֆուտբոլիստը նոր պայմանագիր է ստորագրել, որը նախատեսված է մինչև 2024 թվականը։ Այժմ «Բարսելոնան» նախատեսում է հնարավորինս արագ լուծել ֆրանսիացու նոր պայմանագրի հարցը։

Դեմբելեն «Բարսելոնա» է տեղափոխվել 2017 թվականին Դորտմունդի «Բորուսիայից»:

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո: