World Cup 2022. Պեպե․ «Մրցավարը շատ քիչ ժամանակ ավելացրեց խաղավերջում»

Պորտուգալիայի հավաքականի պաշտպան Պեպեն արձագանքել է ԱԱ-2022-ից իր թիմի դուրս մնալը՝ քառորդ եզրափակիչում Մարոկկոյին պարտվելուց հետո։

«Մենք հրաշալի ֆուտբոլ խաղացինք, բախտը չժպտաց մեզ։ Մեզ համար անընդունելի է, որ արգենտինացի մրցավարը սպասարկում է մեր խաղը։

Մրցավարը շատ քիչ ժամանակ ավելացրեց խաղավերջում, դա անարդար է։ Մենք ունենք թիմ, մենք կարող էինք հաղթել ԱԱ-ն», – ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Goal-ը։

Նշենք, որ Մարոկկոյի հավաքականը հաղթեց` 1:0 հաշվով Պորտուգալիայի հավաքականին և դուրս եկավ կիսաեզրափակիչ փուլ, որտեղ կխաղա Անգլիա – Ֆրանսիա զույգի հաղթողի հետ։