World Cup 2022. Ֆերնանդու Սանտուշ. «Ես չեմ ափսոսում իմ որոշումների համար»

Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը պատասխանել է Մարոկկոյի դեմ քառորդ եզրափակչի խաղի կազմի ընտրության հարցին:

«Ես չեմ ափսոսում իմ որոշումների համար: Ես ընտրեցի ամենահավասարակշռված և հարմար կազմը կոնկրետ հանդիպման համար, ուստի ոչ մի բանի համար չեմ ափսոսում», – մարզչի խոսքերը մեջբերում է goal-ը։

Նշենք, որ Պորտուգալիայի հավաքականը պարտվեց Մարոկկոյի հավաքականին՝ 1:0 հաշվով և դուրս մնաց հետագա պայքարից։