Կարիմ Բենզեման վերադարձել է «Ռեալի» մարզումներին

Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեման վերադարձել է իսպանական ակումբի մարզումներին՝ Կատարում կայանալիք ԱԱ-2022-ի ժամանակ վնասվածք ստանալուց հետո, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Աշխարհի առաջնության մեկնարկից առաջ ֆրանսիացի հարձակվողը ազգային հավաքականի մարզման ժամանակ ազդրի քառագլուխ մկանի վնասվածք է ստացել և ստիպված է եղել բաց թողնել մրցաշարը։

Ընթացիկ մրցաշրջանում 34-ամյա ֆուտբոլիստը «Ռեալի» կազմում անցկացրել է 12 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: