Օլիվեր Կանը խոսել է Մանուել Նոյերի վնասվածքի մասին

Մյունխենի «Բավարիայի» նախագահ Օլիվեր Կանը խոսել է Մանուել Նոյերի վնասվածքի մասին։ Հիշեցնենք, որ դարպասապահը տոնական օրերին դահուկ քշելիս կոտրել է ոտքը։ Այս մրցաշրջանում գերմանացին այլևս չի օգնի իր թիմին։

«Նոյերի վնասվածքի մասին լուրը ցնցեց մեզ։ Մենք կաջակցենք նրան և կանենք ամեն ինչ, որպեսզի նրան հնարավորինս շուտ վերադարձնենք։

Նա կվերականգնվի վնասվածքից և խաղադաշտ կվերադառնա ավելի ուժեղ, քան երբևէ»,- Կանի խոսքերը մեջբերում է «Բավարիայի» պաշտոնական կայքը։