Լյուկ Շոուն կարող է կարիերան շարունակել իսպանական գրանդում

«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի պաշտպան Լյուկ Շոուն կարող է հայտնվել Իսպանիայի առաջնությունում:

Ինչպես հաղորդում է Sport-ը, 27-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Բարսելոնան»: Կատալոնացիները հաջորդ ամառ կարող են փորձել պայմանագիր կնքել Շոուի հետ:

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը ավարտվում է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ընթացիկ մրցաշրջանի վերջում։

Նշենք, որ «կարմիր սատանաները» ցանկանում են երկարաձգել ֆուտբոլիստի հետ պայմանագիրը։