World Cup 2022. Վինիսիուս Ժունիորը խիստ զայրացել է Տիտեի վրա

Բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը խիստ զայրացել է թիմի գլխավոր մարզիչ Տիտեի վրա։ Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստին չի գոհացրել այն փաստը, որ Խորվաթիայի հետ ԱԱ-2022-ի քառորդ եզրափակիչում փոխարինել է նրան 64-րդ րոպեին։

Հիշեցնենք, որ Վինիսիուսի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Ռոդրիգոն, ով հետագայում չի իրացրել 11 մետրանոցը։

Բրազիլիայի հավաքականը դուրս մնաց ԱԱ-2022-ից՝ 11 մետրանոց հարվածաշարում Խորվաթիային 2։4 հաշվով պարտվելուց հետո։