World Cup 2022. Ռահիմ Ստեռլինգը վերադարձել է մարզումներին

«Մանչեսթեր Սիթիի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Ռահիմ Ստեռլինգը վերադարձել է հավաքականի մարզումներին, հայտնում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:

«Նա շատ մարզումներ է բաց թողել և իրականացրել է երկու երկար թռիչք: Դա վատ պատրաստություն է»,- Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթի խոսքը մեջբերում է The Times-ը:

Հիշեցնենք, որ Ստեռլինգի բնակարանը վերջերս կողոպտել էին, երբ նա հավաքականի հետ Կատարում էր: Ուստի՝ Ռահիմը որոշել էր վերադառնալ Մեծ Բրիտանիա:

ԱԱ-2022-ի քառորդ եզրափակիչում Անգլիայի հավաքականը կմրցի ֆրանսիացիների հետ: Հանդիպումը կկայանա դեկտեմբերի 10-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: