World Cup 2022. Խորվաթիայի ընտրանին «ապտակեց» բրազիլացիներին՝ նվաճելով կիսաեզրափակիչի ուղեգիր (VIDEO)

Կատարում ընթացող Մունդիալի քառորդ եզրափակչի առաջին խաղում մրցեցին Խորվաթիայի և Բրազիլիայի հավաքականները:

Ամբողջ խաղը ընթացավ համառ և դիտարժան պայքարում, սակայն, այնուամենայնիվ հանդիպման հիմնական ժամանակը ավարտվեց ոչ-ոքի՝ 0-0 հաշվով:

Այնուամենայնիվ, մրցակցի կողմից ավելացված առաջին կեսում «պենտակամպիոնները» շարունակեցին ճնշել մրցակցին, ինչի արդյունքում Նեյմարն առաջ մղեց իր թիմին:

Չնայած դրան Խորվաթիայի հավաքականը չհանձնվեց և կարողացավ խփել պատասխան գնդակը:

Ի վերջո, 11 մետրանոց հարվածաշարում ուժեղ գտնվեցին խորվաթները՝ նվաճելով կիսաեզրափակչի ուղեգիր:

World Cup 2022.

Բրազիլիա – Խորվաթիա 1:1 (2:4՝ 11 մետրանոցներ)

1:0 – Նեյմար (105)
1:1 –Բրունո Պետկովիչ (116)