World Cup 2022. Գաբրիել Ժեզուշը ծնկի վիրահատության է ենթարկվել

«Արսենալի» հարձակվող Գաբրիել Ժեզուշը ծնկի վիրահատության է ենթարկվել ԱԱ-ում Բրազիլիայի հավաքականում հանդես գալու ժամանակ ստացած վնասվածքից հետո: Այս մասին հայտնում է «զինագործների» մամուլի ծառայությունը։

Վերականգնման մոտավոր ժամկետները ակումբը չի նշում։ Նշվում է միայն, որ բրազիլացի ֆուտբոլիստը սկսում է վերականգնման ծրագիր։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, որ Գաբրիել Ժեզուշը կարող է բաց թողնել մի քանի ամիս: