«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է նոր դարպասապահ ձեռք բերել

«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է նոր դարպասապահ ձեռք բերել։ Դավիդ դե Խեան, ով այլևս այդքան վստահելի չէ վերջին խաղերում, ամռանը կարող է հեռանալ ակումբից, թեպետ «կարմիր սատանաները» հնարավորություն ունեն ևս մեկ տարով երկարաձգել պայմանագիրը իսպանացու հետ։

Յան Օբլակը կարող է փոխարինել Դավիդ դե Խեային որպես «Մանչեսթեր Յունայթեդի» առաջին դարպասապահ, հայտնում է Fichajes-ը:

Աղբյուրի համաձայն՝ «կարմիր սատանաները» կարող են փորձել ձեռք բերել սլովենացուն արդեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։