Ժերեմի Ֆրիմպոնգը հնարավոր է տեղափոխվի իսպանական գրանդ

Լևերկուզենի «Բայերի» և Հոլանդիայի հավաքականի պաշտպան Ժերեմի Ֆրիմպոնգը կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում», հայտնում է Defensa Central-ը։

Աղբյուրի համաձայն, մադրիդյան ակումբի ղեկավարությունը հետաքրքրված է 21-ամյա խաղացողի ձեռքբերմամբ և առաջատար է ֆուտբոլիստի համար պայքարում։

Ֆրիմպոնգի գնման հավակնորդների թվում են նաև «Յուվենտուսը» և «Մանչեսթեր Յունայթեդը»։

Հոլանդացու պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը։ Ֆուտբոլիստի արժեքը ըստ Transfermarkt գնահատվում է 25 միլիոն եվրո: