«Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դեկլան Ռայսը հակված է «Լիվերպուլ» տեղափոխվելուն, հայտնում է Give Me Sport-ը։
Աղբյուրի համաձայն, «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ցանկանում է իր թիմում տեսնել Դեկլան Ռայսին։
Նշենք, որ 23-ամյա անգլիացու պայմանագիրը «Վեսթ Հեմի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականը, և նա մի քանի անգամ հրաժարվել է երկարաձգել այն։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո: