World Cup 2022. Մարոկկոյի հավաքականի հեքիաթը շարունակվում է (VIDEO)

ԱԱ-2022-ի 1/8-րդ եզրափակչում Մարոկկոյի հավաքականը մրցեց Իսպանիայի հետ։

Հանդիպումն ավարտվեց գոլազուրկ՝ 0:0 հաշվով։ Նշենք, որ երկու թիմերն էլ ամբողջ 90 րոպեն պասիվ գործեցին և հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ թիմերը նույնպես չպարզեցին հաղթողին և հերթը հասավ ետխաղյա 11մ. հարվածաշարին։

Իսպանիայի հավաքականը 11մ․ հարվածաշարով խայտառակ պարտություն կրեց՝ 0:3 հաշվով և դուրս մնաց հետագա պայքարից։

Այսպիսով, Մարոկկոյի հավաքականը քառորդ եզրափակչում կմրցի Պորտուգալիա – Շվեյցարիա զույգի հաղթողի հետ։

World Cup 2022.

Մարոկկո – Իսպանիա 0:0