Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար ավագ Ռոյ Քինը քննադատել է Բրազիլիայի ընտրանու ֆուտբոլիստներին Կատարում շարունակվող Մունդիալում:
Քինին դուր չի եկել այն, որ Հարավային Կորեայի դեմ (4-1) 1/8 -րդ եզրափակիչի խաղում բրազիլացի ֆուտբոլիստներն ու գլխավոր մարզիչ Տիտեն պարել են գոլերը տոնելիս:
«Երբեք չէի տեսել նման բան: Չեմ կարող հավատալ, որ տեսա այդ ամենը. դա, կարծես շոու լիներ:
Կարծում եմ՝ նման պահվածքը անարգանք է մրցակցի նկատմամբ: Այդ ամենին միացավ նույնիսկ գլխավոր մարզիչը»,- Ռոյ Քինի խոսքը փոխանցում է Daily Mail-ը: