Մադրիդի «Ռեալը» տրանսֆերային թիրախ ունի

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Լայպցիգի» կիսապաշտպան Դանի Օլմոյի ծառայություններով, հայտնում է Sky Sports-ը:

Աղբյուրի համաձայն, «Ռեալի» ղեկավարությունը կփորձի 2023թ.-ի ամռանը գնել ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները:

Դանի Օլմոյի տրանսֆերային արժեքը կազմում է 40 միլիոն եվրո: