Ալեքսանդր Կովալենկոն ասել է, թե որ ազգային հավաքականում հանդես կգա

Ռուսական «Կռիլյա Սովետովի» կիսապաշտպան Ալեքսանդր Կովալենկոն հայտարարել է, որ չի խաղա Հայաստանի ազգային հավաքականում:

«Ես այլեւս չեմ շփվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ։ Ռուսաստանի հավաքականում խաղալու որոշումը վերջնական է։

Ես Հայաստանի հավաքականում խաղալու հնարավորություն չեմ տեսնում»,- 19-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «Евро-Футбол»-ը:

Հիշեցնենք, որ Կովալենկոն «Արարատ-73»-ի լեգենդ Ալեքսանդր Կովալենկոյի թոռն է: