«Բարսելոնան» նոր պայմանագիր կառաջարկի Ուսման Դեմբելեին

«Բարսելոնայի» ղեկավարները ցանկանում են բանակցություններ սկսել թիմի հարձակվող Ուսման Դեմբելեի հետ նոր պայմանագրի կնքման շուրջ, հայտնում է Goal-ը:

25-ամյա ֆրանսիացու գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը։

Ընթացիկ մրցաշրջանում Դեմբելեն անցկացրել է 20 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 60 միլիոն եվրո: