Կատալոնական «Բարսելոնայի» և Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է Ֆրանսիայի հավաքականի դեմ Կատարում ընթացող Մունդիալի 1/8 եզրափակիչի սպասվելիք հանդիպման մասին:
«Ֆրանսիան ֆավորիտ է: Մենք պետք է բարելավենք մեր խաղը, եթե ցանկանում ենք խնդիրներ առաջադրել նրանց:
Նրանք հիանալի թիմ ունեն, բայց մենք տեսանք նրանց խաղը Թունիսի դեմ: Այսպիսով, ամեն ինչ հնարավոր է: Սա մեծ մարտահրավեր կլինի մեզ համար։ Մենք պետք է ավելի լավ խաղանք»,- ասել է Ռոբերտը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հավաքականն աշխարհի գործող չեմպիոնն է: Ֆրանսիա – Լեհաստան հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին: