Ունայի Սիմոնը, գուցե միանա մաչեսթերյան ակումբին

Բիլբաոյի «Ատլետիկի» և Իսպանիայի հավաքականի դարպասապահ Ունայի Սիմոնը հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետաքրքրությունների շրջանակում, հայտնում է Relevo-ն։

25-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Ատլետիկի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ։ Նշվում է, որ իսպանական ակումբը ցանկանում է դարպասապահի տրանսֆերի դիմաց ստանալ առնվազն 30-40 մլն եվրո։

Սիմոնը 2022 թվականի աշխարհի առաջնությունում Իսպանիայի հավաքականի հիմնական դարպասապահն է։ Նա մասնակցել է Կոստա Ռիկայի (7:0) և Գերմանիայի (1:1) դեմ հանդիպումներին: