«Ինտերը» հետաքրքրված է «Լիդսի» և ԱՄՆ-ի հավաքականի պաշտպան Թայլեր Ադամսի ծառայություններով, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Միլանյան ակումբը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կփորձի ձեռք բերել 23-ամյա ամերիկացուն։
Ադամսի պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։ Ֆուտբոլիստի շուկայական արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 17 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Ադամսը Պրեմիեր Լիգայում անցկացրել է 13 հանդիպում: