Քրիստիան Պուլիշիչը կարող է վերադառնալ Բունդեսլիգա

«Չելսիի» կիսապաշտպան Քրիստիան Պուլիշիչը կարող է վերադառնալ Դորտմունդի «Բորուսիա», հայտնում է Bild-ը։

Այնուամենայնիվ, Պուլիշիչը պետք է համաձայնի աշխատավարձի էական կրճատմանը: «Իշամեղուները» պատրաստ չեն կիսապաշտպանին տարեկան վճարել 10 միլիոն եվրո՝ սա այն գումարն է, որ այժմ ֆուտբոլիստը վաստակում է Անգլիայում։2022/23 մրցաշրջանում կիսապաշտպանը «Չելսիի» կազմում անցկացրած 18 խաղում դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։