«Ինտերը» նոր պայմանագիր կառաջարկի թիմի պաշտպանին

«Ինտերը» բանակցություններ է վարում պաշտպան Ստեֆան դե Վրեյի հետ պայմանագիրը երկարաձգելու շուրջ, հայտնում է TuttoMercatoWeb-ը:

30-ամյա ֆուտբոլիստի գործող համաձայնագիրը հոլանդական ակումբի հետ հաշվարկված է մինչև 2022/2023 մրցաշրջանի ավարտը։

«Ինտերը» դե Վրեյին առաջարկել է նոր երկու տարվա պայմանագիր՝ նույն աշխատավարձով, որը նա այժմ ստանում է։

Այս մրցաշրջանում պաշտպանը Ա Սերիայում անցկացրել է 12 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։