«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է բանակցություններ սկսել Կոդի Գակպոյի գործակալի հետ՝ հունվարին ՊՍՎ-ի հարձակվողի հետ պայմանագիր կնքելու համար, հայտնում է Voetbal International-ը:
Մանչեսթերյան ակումբը պատրաստ է հոլանդացի տաղանդին պայմանագիր առաջարկել որը նախատեսված կլինի մինչև 2028 թվականը:
Հնարավոր գործարքը գնահատվում է 50 միլիոն եվրո
Ֆուտբոլիստը ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 14 հանդիպում և դարձել 9 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։