«Մանչեսթեր Յունայթեդը» փոխարինող է գտել Կազեմիրոյին

«Մանչեսթեր Յունայթեդը» ձմռանը կարող է ձեռք բերել «Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոին:

Ինչպես հայտնում է Calciomercato-ն, անգլիական ակումբն արդեն բանակցություններ է վարում ֆրանսիացի կիսապաշտպանի հետ։

Այնուամենայնիվ դա տեղի կունենա, եթե թիմը լքի բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն, ով դժգոհ է իր կարգավիճակից:

«Յուվենտուսը» պատրաստ է բաց թողնել Ռաբիոյին մոտ 15 միլիոն եվրոյի դիմաց։